ՄՄարո Թարվերդյան

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը

Այսօր՝ ժամը 13:52-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
 

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում