Օրը՝ 60 վայրկյանում | 06.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կա՛մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու. Արցախի նախագահ:

Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատման օգտին. Լուիս Բոնո:

Ամերիկայի և Եվրամիության ներկայացուցիչները միաժամանակ դիվանագիտական այցեր են կազմակերպել Հարավային Կովկաս:

Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ. Զախարովա:

Հայկ Կոնջորյանը Ռուսաստանի դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա:

Ալիևն ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի հետ քննարկել է Հայաստանի հետ բանակցային գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Պուտինը և Ռայիսին քննարկել են համատեղ ենթակառուցվածքային ծրագրերը:

Գերմանիան առանց տնտեսական ճգնաժամի անկախացել է ռուսական գազի, նավթի և ածխի մատակարարումներից. Օլաֆ Շոլց:

Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին կենտրոնացրել է 17.000 զինծառայող:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում