ՎՎարդուհի Բալյան

Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ

Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են  Շիրակի մարզի շտապօգնության բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ:

 

Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակներում հանրապետությունում ներդրվելու է շտապօգնության նոր մոդել, ըստ որի՝ Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ:
 

 

Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի: Ավարտին` 2025 թվականին, շտապօգնության սպասարկումը կլինի ոչ թե կցագրման, այլ` կանչի սկզբունքով: Արդյունքում, կրճատելով ժամանակն ու տարածությունը, շտապօգնության բրիգադը շատ ավելի օպերատիվ կհասնի կանչի վայր:
 
Շիրակում Արմեն Նազարյանն ու Վարդուհի Գրիգորյանը ծանոթացել են  շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքների ընթացքին, նախանշել անելիքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում