ՄՄարո Թարվերդյան

Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը կունենա նորակառույց շենք

Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը կունենա նորակառույց շենք

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փետրվարի 24-ին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Ճամբարակի թիվ 1 հիմնական և ավագ դպրոցներ: 

 
 
«Այցի հիմնական նպատակն էր դպրոցի տնօրինության և մանկավարժական կոլեկտիվի հետ քննարկել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը ժամանակավորապես մեկ այլ շենք տեղափոխելու և դասապրոցեսն ընտրված տարածքում կազմակերպելու խնդիրը` կապված վթարային վիճակում գտնվող դպրոցական հին շենքի քանդման և նոր շենքի կառուցման գործընթացի հետ։

 

Դպրոցական նոր շենքը կառուցվելու է հին շենքի տեղում, 450 աշակերտական տեղով։ Շինարարությունն իրականացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, 1 միլիարդ 870 միլիոն դրամ արժեքով։

 

 
Նորակառույց դպրոցը կունենա յոթ մասնաշենք և արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Ձեռք կբերվի նոր գույք։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։

 

Հարցը քննարկելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ` նպատակահարմար ենք գտել 2023 թվականի մարտի կեսերից Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի դասապրոցեսը կազմակերպել Ճամբարակի ավագ դպրոցի շենքում` մինչև դպրոցական նոր շենքի շահագործումը:

 

Դասապրոցեսի լիարժեք կազմակերպման համար Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները։

 

Աշխատանքային այցի ավարտին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ քննարկեցինք համայնքային կյանքում առաջնահերթ լուծում պահանջող այլ հարցեր»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում