ԱԱրսեն Մկրտչյան

Շիրակի մարզպետարանում քննարկվել են վարժական հավաքների հայտարարման և ապահովման աշխատանքները

Շիրակի մարզպետարանում քննարկվել են վարժական հավաքների հայտարարման և ապահովման աշխատանքները

Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ փետրվարի 27-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։

 

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության և ուժային կառույցների պատասխանատուներ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին։
 
Վարժական հավաքները ընթանալու են 6 փուլով, յուրաքանչյուրը՝ 25 օր ժամկետով, նախկին եռամսյա կամ երկամսյա հավաքների փոխարեն, որից 14 օրը՝ մարտական հերթապահության ընդգրկմամբ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում