ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՎՎահե Դավթյան

Արցախի ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել են շուրջ 96 միավոր ռազմամթերք. շաբաթվա ամփոփում

Արցախի ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել են շուրջ 96 միավոր ռազմամթերք. շաբաթվա ամփոփում

Արցախի ՆԳՆ ԱԻ ծառայությունից հայտնում են՝ փետրվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 820 զանգ, որից 12-ը՝ տեխնածին, 24-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են, մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են:

Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 8 դռան և 9 վերելակի բացում, 2 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2-ական ելք:

Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 4 ելք, իրականացրել շիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Հրդեհների մեծ մասի բռնկման պատճառ է հանդիսացել այգիներում և չոր ենթատարածքներում չվերահսկվող կրակը: Առաջիկա օրերին կանխատեսվում է 10-15 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում: ԱԻ ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ գործընկեր կազմակերպությունների հետ հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները:

Փետրվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 7 ելք: Հայտնաբերվել է շուրջ 96 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Ներքին անվտանգության պատշաճ ապահովման և բնակչությանը ժամանակին օգնություն ցուցաբերելու նպատակով, ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա համակարգված ռեժիմով:
 
Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում