Օրը՝ 60 վայրկյանում | 13.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Մոնակոյի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վրա:

Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա:

Հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա. դեսպան Դեվալը՝ ԱԽ քարտուղարին:

Փոխվարչապետ Խաչատրյանը և ՌԴ դեսպանը կարևորել են տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:

Պետք է լուծենք ՀԱՊԿ-ում առկա խնդիրները. Լուկաշենկո:

Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 29 հազարը, իսկ Սիրիայում՝ 8 հազարը:

Իսրայելական կործանիչները գիշերը հարվածել են Գազայի կենտրոնում գտնվող ստորգետնյա ռազմական օբյեկտի:

Ամերիկյան կործանիչը Կանադայի հետ սահմանին խոցել է հերթական թռչող օբյեկտը:

Ռուսաստանից մոտ 130 անհատ և ընկերություն կարող են հայտնվել ԵՄ նոր պատժամիջոցների տակ:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում նոր բանաձև է պատրաստվում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում