ԼԼիլիթ Ասատրյան

Տաթև համայնքի բնակավայրերում Սյունիքի մարզպետին ներկայացվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

Տաթև համայնքի բնակավայրերում Սյունիքի մարզպետին ներկայացվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Տաթև համայնքի Հարժիս և Խոտ բնակավայրեր։ Այցերի ընթացքում նրան ուղեկցել են Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, ներսում and տեքստ, որում ասվում է «www.syunik.mtad.am» նկարն է
 
Գյուղերում մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների ու վարչական ղեկավարների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը, որոնք առնչվում էին տվյալ բնակավայրերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։
 
Հնարավոր է սա 5 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 
Հարժիսում հրատապ հարցերի շարքում են եղել նոր դպրոցի շինարարության դադարը, գազիֆիկացման, ճանապարհների ասֆալտապատման, տրանսպորտից օգտվելու անհնարինության, մշակույթի տան նորոգման, վառելափայտի հայթայթման դժվարությունների, անասնաբուժական ծառայության հետ կապված խնդիրները։
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Խոտ գյուղում տեղեկացրել են, որ նոր ճանապարհի կառուցման իրացման գոտում հայտնված հողերի մի քանի տերեր փոխհատուցում չեն ստացել․ մարզպետի հանձնարարությամբ սեղմ ժամկետում կճշտվեն վնասի չափերը։ Այստեղ մարզի ղեկավարին ներկայացրել են նաև արոտավայրերի, խմելու ջրի, գյուղատնտեսության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև երիտասարդների համար զարգացման կենտրոնի անհրաժեշտությունը։
 
Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաև Խոտի միջնակարգ դպրոցում, ծանոթացել կրթօջախի պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու այստեղ իրականացված ծրագրերին․ 172 աշակերտ ունեցող կրթօջախը լրացուցիչ մասնաշենքի կարիք ունի։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում