Օրը՝ 60 վայրկյանում | 09.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Կարմիր խաչի միջնորդությամբ 7 անձ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված ԲԿ-ներ:

Ադրբեջանի գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը. ՀՀ վարչապետ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման հարցը քննարկվում է. Ռյաբկով:

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի նախագիծ է ներկայացվել:

Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ՀՀ ԱԳՆ:

Իրանը դեմ չէ ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը. Աբբաս Բադախշան Զոհուրի:

Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել:

Եվրախորհրդարանի նախագահն Ադրբեջանի խորհրդարանին հորդորել է զերծ մնալ եվրապատգամավորների հասցեին անհիմն մեղադրանքներից:

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը:

ՆԱՏՕ-ի երկրներն արդեն 120 մլրդ դոլարի ռազմական և այլ տեսակի օգնություն են տրամադրել Ուկրաինային:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում