ԳԳոհար Սարգսյան

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը

Փետրվարի 7-ին՝ ժամը 12:35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին VAZ-2121 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Մարմարիկ գետը. տուժածներ չկան:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել գետից և տեղափոխել ավտոքարշակի վրա։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում