ԳԳոհար Սարգսյան

«Ընտանեկան գրադարանավարը» հասանելի է բոլոր մարզերում

«Ընտանեկան գրադարանավարը» հասանելի է բոլոր մարզերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում 2023 թվականից նախարարության ենթակայության մարզային տասը գրադարանները ծառայություններ կմատուցեն տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող և տարեց անձանց:

Ծրագիրը նախկինում իրականացրել են միայն Լոռու և Շիրակի մարզային գրադարանները, ինչի արդյունքում տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց, ինչպես նաև տարեցներին ու երեխաների զարգացման կենտրոններին տարեկան տրամադրվել են 5800-ից ավելի գրքեր: Այսուհետ ծրագրի շրջանակում գրադարանային ծառայություններ կմատուցվեն ՀՀ բոլոր մարզերում: Տնային պայմաններում ընթերցանության իրավունքն իրացնելու հնարավորություն կստանան այս պահին գրանցված 650-ից ավելի քաղաքացիներ:

Գրադարանավարը յուրաքանչյուր ամիս նույն անձին կայցելի նվազագույնը երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում այցելությունները կարող են լինել ըստ ընթերցողի պահանջի:

Տնային պայմաններում գրադարանային ծառայություններից օգտվելու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել գրադարանների հետ (ցանկը և հեռախոսահամարները կցվում են):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում