Փետրուար 4-ը` 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Կարմիր խաչի միջնորդութեամբ Արցախէն Հայաստան տեղափոխուած է 6 հիւանդ եւս:

Փարիզ մտահոգուած է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ կ՛ընէ բանալու. Ֆրանսայի ԱԳՆ խօսնակ:

Դադրեցէ՛ք սիրաշահիլ բռնապետերը. ատրպէյճանական կազ պէտք չէ մեզի. Ֆրանսացի պատգամաւոր:

Եւրամիութեան և Ատրպէյճանի միջև կազի համաձայնագիրի նախագիծը հարուած է հայերու թիկունքին. ֆրանսացի սենաթոր:

Ատրպէյճան, Վրաստան, Ռումանիա և Հունկարիա աշխատանքային խումբ կազմած են ուժանիւթի մատակարարման հարցով:

Ուքրանիոյ մէջ «Պայրաքթար» Անօթաչուներու ուսումնական-սպասարկման կեդրոն ստեղծելու ուղղութեամբ աշխատանքները կը շարունակուին:

Փենթակոն յայտարարած է Ուքրանիոյ մօտ 2,2 միլիառ տոլարի ռազմական աջակցութեան նոր փաթեթի մասին:

Պլինքըն յետաձգեց Չինաստան այցելութիւնը՝ Ամերիկայի երկինքը յայտնուած հետախուզական օդապարիկին պատճառով:

Չինաստան և Ռուսաստան փոխադարձ վստահությունը մշտապէս կ՛ամրապնդեն. Չինաստանի Արտաքին գործոց փոխնախարար:

Հայաստանի մէջ տարեկան քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք կ՛արձանագրուի. այսօր Քաղցկեղի դէմ պայքարի համաշխարհային օրն է:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում