ԱԱրսեն Մկրտչյան

LEAD4Shirak ծրագրի առանցքում ՏԻՄ կարիքների դիտարկումն ու դրանց լուծում տալու հնարավորությունն է

LEAD4Shirak ծրագրի առանցքում ՏԻՄ կարիքների դիտարկումն  ու դրանց լուծում տալու հնարավորությունն է

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել LEAD4Shirak ծրագրի տեղական ակտիվ խմբերի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ծրագրի պատասխանատուներ, մասնակիցներ, հյուրեր։

 
Հանդիպման նպատակը ՏԻՄ կարիքների վերհանումն ու դրանց լուծումների դիտարկումն է եղել՝ ԼԻԴԵՐ մեթոդաբանության և տեղական ակտիվ խմբերի հետ համագործակցության կոնտեքստում։
 
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ կարևորում է այսօրինակ նախաձեռնությունները․ «Ձերդ գերազանցություն տիկին դեսպան, LEADER ծրագրի սիրելի ներկայացուցիչներ, հյուրեր, ինձ համար որպես Շիրակի մարզպետ, շատ գնահատելի ու կարևոր ծրագիր է Եվրամիության նախաձեռնությամբ իրականացվող LEADER ծրագիրը, որը միտված է համայնքային զարգացմանն ու նպատակ ունի նպաստելու գյուղական շրջանների ակտիվամցանը՝ համայնքների կարողությունների հզորացման և մարդկանց համախմբման միջոցով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ ծրագրի իրականացումը աղքատության կրճատմանն ու սոցիալական հոգսերի թեթևացման է տանելու։ Ողջունում եմ բոլորիդ և հաջողություն եմ մաղթում LEAD4Shirak-ին»։
 

 

2022 թվականին «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի շրջանակներում ձևավորվել է երրորդ տեղական ակտիվ խումբը։ Երկու տեղական ակտիվ խմբերն ակտիվորեն աշխատել են իրենց տարածքային ռազմավարության մշակման գործում՝ ներգրավելով համայնքների ավելի քան 200 բնակիչների։
 
Նշենք, որ Շիրակի մարզում կազմակերպվել է Հայաստանում առաջին ԼԻԴԵՐ միջազգային կոնֆերանսը, որի նպատակն էր երկխոսության հարթակ ստեղծել տարբեր դերակատարների համար։
 
LEAD4Shirak ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից և իրականացվում է Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում