«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը պրոֆեսիոնալ բանակի անկյունաքարերից է

ՀՀայկուշ Ասլանյան

Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի այս տղաները պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո որոշել են պայմանագրային զինծառայող դառնալ: Նման հնարավորություն տալիս է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի առաջին շահառուներն են:

Էդմոն Դարբինյան («Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու) - Բոլորիս սրբազան պարտքն է՝ պաշտպանել հայոց հողը, այդ պատճառով ընտրել եմ այս ծրագիրը:

Սուրեն Կորեկյան («Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու) - Այս ծրագիրը թույլ է տալիս մոտ գտնվել տանս, նաև իմ հող ու ջուրն եմ պաշտպանում:

Ծրագիրը թույլ է տալիս ծառայության հետագա 5 տարին անցկացնել բնակավայրին մոտ զորամասումերում: Հարությունը Վանաձորից է. Արմավիրի ուսումնական զորամասում կկատարելագործի դիպուկահարի հմտություններն ու ծառայության կանցնի հարազատ Լոռիում:

Հարություն Դանիելյան («Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու) - Անցել եմ դիպուկահարի դասեր, ինձ շատ բան է տվել, որոնք պետք են գալու դիրքերում:

Ուսումնական զորամասի սպայակազմը հավատում է, որ «Պաշտպան հայրենյացը» դառնալու է պրոֆեսիոնալ բանակի անկյունաքարերից մեկը: Ասում են՝ հայրենապաշտպանության գործն ընտրելով, ծրագրի շահառուները դառնում են ապագա բանակի պատրաստի զինվորներ: Ուսումնական զորամասում նրանք ռազմարվեստի նրբություներն են սովորում թե տեսական, թե՝գործնական պարապմունքների միջոցով:

Դավիթ Պոլեյան (Գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ) - Իրենց հետ անցկացվելու են 12-շաբաթյա պարապմունքներ, լինելու են ֆիզիկական, կրակային պատրաստությունից , իրենց ֆունկցիոնալ պարտականություններից..

Պարապմունքները զինվորներին օգնում են ճիշտ մարտավարություն ընտրել: Սովորում են հմտորեն տեղաշարժվել մարտի դաշտում, աննկատ մոտենալ հակառակորդին, անվրեպ խոցել կամ կրակել:

Մարզպետարանը, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության աջակցությամբ իրազեկման հանդիպում է կազմակերպել ծնողների հետ: «Պաշտպան հայրենյացի» շահառու դառնալու ընտրությունը զինվորինն է, բայց անհրաժեշտ է, որ ծրագրի մանրամասները հասու լինեն նաև ծնողներին:

Սիրուն Մարտիրոսյան (ծնող) - Ես շատ ուրախ եմ, որ որդիս ընտրել է այդ ճանապարհը: Ես չեմ խանգարում: Ասաց՝ ես հանուն փողի չեմ գնում, հանուն հայրենիքի:

Ծրագրի առաջին շահառուները ստուգարքներով կամփոփեն ստացած գիտելիքները, իսկ եռամսյա պարապմունքներից հետո քննություն կհանձնեն և բարձր աշխատավարձով ու պատվովճարով ծառայության կանցնեն իրենց նախընտրելի զորամասերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում