Օրը՝ 60 վայրկյանում | 25.01.2023

ԳԳոհար Սարգսյան

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկների մեծամասնությունն Ադրբեջանը մերժել է. Միրզոյան։

Հայաստանը ծանուցվել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ Բեռնի կոնվենցիայի շրջանակում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։

Մեր ուղերձը պարզ է. Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ։

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդը դիմել է Բայդենին՝ Լաչինի միջանցքն ապաարգելափակելու կոչով։

ԱՄՆ-ը կրկնում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը. Փրայս։

Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու համար։

Աբդոլլահիանը և Բայրամովը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում տարածաշրջանային խնդիրները լուծելու և արտաքին դերակատարների միջամտությունը կանխելու նպատակով:

Զելենսկին կոչ է արել արագ կողմնորոշվել Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցում։

Պենտագոնը պատրաստ է Կիևին տրամադրելու Abrams տանկեր, Բեռլինը հաստատել է Ուկրաինային Leopard տանկերի տրամադրումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում