Օրը՝ 60 վայրկյանում | 24.01.2023

ԳԳոհար Սարգսյան

Արարատ Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միացել է Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը ապահովելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին:

Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների ճանապարհի վերածելու Բաքվի փորձերը պետք է մերժվեն. Արցախի ԱԳՆ:

Արցախի Էլեկտրամատակարարման համակարգի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառով ցանցում ավելանում է վթարների թիվը:

Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով:

ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել Հայաստան մոնիթորինգային առաքելության ուղարկելու ուղղությամբ. Խոսնակ:

Հայաստանը Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան հուշագիր է ներկայացրել. Եղիշե Կիրակոսյան:

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ:

Եվրամիությունը ևս 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն. Բորել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում