ԼԼիլիթ Ասատրյան

Նազելի Բաղդասարյանը շրջել է սուբվենցիոն ծրագրերով վերանորոգված փողոցներում, ներկայացրել նկատառումները

Նազելի Բաղդասարյանը շրջել է սուբվենցիոն ծրագրերով վերանորոգված փողոցներում, ներկայացրել նկատառումները
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի, Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի, ոլորտային պատասխանատուների հետ շրջել է սուբվենցիոն ծրագրերով 2022-ին վերանորոգված փողոցներում։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են and ճանապարհ նկարն է
 
Մարզպետը տեղում ծանոթացել է իրականացված աշխատանքներին, լսել շինարարներին, ներկայացրել նկատառումները։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
«Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության նպատակով պարբերաբար այցելություն ենք իրականացնում, որպեսզի վերահսկենք այն աշխատանքները, որոնք իրականացվում են պետական բյուջեով և համայնքի համամասնությամբ։ Ճանապարհաշինության ծրագրերը 45/55 տոկոս համամասնությամբ են իրականացվում, այժմ դիտարկում ենք 2022-ի ծրագրերը՝ ավարտական փաստաթղթերը և փաստացի կատարված աշխատանքները, որովհետև լինում են դեպքեր, երբ փաստաթղթային առումով ամեն ինչ հստակ է, բայց տեղում արձանագրում ենք, որ ինչ-ինչ հարցեր կամ խնդիրներ կան։ Կամ, ինչու չէ, ազգաբնակչությունից ստանում ենք դժգոհություններ, որ աշխատանքները թերի են կամ իրականացված, ասֆալտը քայքայվել է, և այս շրջայցի նպատակը նման թերացումները վերացնելն է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
«Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 10 մլն դրամ, որից պետության համամասնությունը 45% է։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են հինգ ընկերության կողմից։ 22 փողոցից 19-ը ասֆալտապատված է, 15-ը պատրաստ է շահագործման, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 202 մլն դրամ։ Մարզպետը եղել է Կարեն Դեմիրճյան փողոցի 5-րդ նրբանցքում, Կիրովականյան և Ռասկատլյան փողոցներում։
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
«Անձամբ իմ վերահսկողության շրջանակներում վճարվում է շինարարն այն դեպքում, երբ ունենք անթերի աշխատանք և ավարտական ակտը ստորագրված է բոլոր շահագրգիռ մարմինների կողմից։ Այս դեպքում 2022 թվականի ծրագրերի ավարտական ակտ չունենք և շրջայցը դրա նպատակով է։ Գյումրի քաղաքի հատկապես երկրորդական փողոցներում փողոցաշինությունը բավական լայն ծավալով է ընթանում և ի ուրախություն մեր քաղաքացիների տեղեկացնեմ, որ 2023-ի համար արդեն Շիրակի մարզպետարանը ստացել է 29 փողոցի հայտ, հիմա քննում ենք նաև այդ փաթեթների բովանդակությունը, փաստաթղթերի համապատասխանությունը, որից հետո ուղարկելու ենք կառավարության մեր գործընկերներին»,- ընդգծել է Նազելի Բաղդասարյանը։
 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
2023 թվականի սուբվենցիոն հայտերն այժմ գտնվում են քննարկման փուլում, նախնական տվյալներով ներկայացվել է շուրջ 10 մլրդ դրամի 31 ծրագիր։
 
Շիրակի մարզպետը նշել է, որ ծրագրային հայտերը դիտարկելիս քննվում է նպատակայնությունն ու կարևորությունը, գումարային չափաբաժինը, ծրագրերի բաշխվածությունը, ինչը կարևոր նախադրյալ է, որպեսզի հնարավորությունների սահմաններում բնակավայրերն առավելապես ընդգրկվածություն ունենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում