Օրը՝ 60 վայրկյանում | 20.01.2023

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը:

ԿԽՄԿ-ն Արցախից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան, նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ:

Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի դիմումը միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի ժողովրդի ճակատագրում. Արցախի ԱԳՆ:

Շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը. Միրզոյան:

Տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին. Ղարիբաշվիլի:

Վարչապետի մոտ քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված հարցումների արդյունքները:

Ավտոբենզինով վառարանը վառելու փորձը փաստվել է վկաների ցուցմունքներով. ՔԿ:

Միացյալ Նահանգները քննադատել է Գերմանիային՝ Կիևին Leopard տանկեր չտրամադրելու համար:

Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի օգնության հերթական փաթեթի մասին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը դժվարանում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում