Օրը՝ 60 վայրկյանում | 19.01.2023

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ զորամասերից մեկում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է:

Նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով. Քյարամյան:

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից ևս 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ:

Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնել պահանջող բանաձև է ընդունել:

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի. Շվեյցարիայի ԱԳՆ:

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը:

ՀՀ Ախ քարտուղարը և Հնդկաստանի վարչապետի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս:

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը:

Բլինքենը և Չավուշօղլուն պայմանավորվել են մեծացնել Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված գործակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում