ԼԼիլիթ Ասատրյան

Վախթանգ Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ. Փաշինյան

Վախթանգ Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ, և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին:

Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում