Օրը՝ 60 վայրկյանում | 13.01.2023

ԳԳոհար Սարգսյան

Մեկ ամիս շարունակվող շրջափակումը 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա. Արցախի ԱԳՆ:

Մարդասիրական ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասագրքային օրինակ է.Time:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերն Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության ու ագրեսիվ գործողությունների դեմ ժողովրդավարական Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության ու աջակցության հարցում:

Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին:

ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունների գոյություն ունեցող հարթակներից մեկն է, բայց միակը չէ. Յաել Բրոն-Պիվե:

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը:

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն այս շաբաթ արդեն երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել:

Ուկրաինայի ԶՈՒ-ն զորավարժություններ է սկսել Բելառուսի հետ սահմանին:

Անկարան գործ կհարուցի Շվեդիայի դեմ հակաթուրքական ակցիայի պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում