ԱԱրսեն Մկրտչյան

Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կիլոմետրում արձանագրվել է վթար

Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կիլոմետրում արձանագրվել է վթար

Սույն թվականի հունվարի 9-ին՝ ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար՝ տեղեկացնում է «Արցախէներգոն»: Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների՝ վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։

 

Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

 

Ելնելով տվյալ իրավիճակից՝ Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) և ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններից։

 

Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում