Օրը՝ 60 վայրկյանում | 05.01.2023

ԳԳոհար Սարգսյան

Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը․ Փաշինյան։

Առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից․ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին։

Բլինքենը առաջիկա օրերին կարող է հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։

Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից։

Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ. Արցախի ՄԻՊ։

Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի մասնակցությունը 2020 թ. Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային:

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև նոր շփումների մասին պայմանավորվածություն դեռևս չկա. Կոլոննա։

Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի և Սիրիայի շուրջ զարգացումները։

Վաշինգտոնն Իրանի հետ հարաբերությունների օրակարգից հանել է միջուկային գործարքի վերականգնման հարցը. Փրայս։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում