ԳԳոհար Սարգսյան

Մահվան ելքով ՃՏՊ Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Մահվան ելքով ՃՏՊ Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Հունվարի 1-ին՝ ժամը 21։40-ին, Արցախի ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել` Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։

 

Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները և Շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները պարզել են, որ իրար են բախվել Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի 43-ամյա բնակիչ Ն.Ա.-ի և Ստեփանակերտ քաղաքի 32-ամյա բնակիչ Ա.Ա.-ի վարած Pajero io և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։
 

 

Տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին Pajero io ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նրա որդի Տ.Ա.-ն (ծնված 2022 թ.) մահացել է հիվանդանոցում։
 
Պատահարի հետևանքով տուժած Քոլատակ համայնքի 40-ամյա բնակչուհի Ա.Ն.-ի վիճակը բավարար է, Infiniti մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները։

 

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում