ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Էջմիածնի բնակարաններից մեկում. տարհանվել է 11 քաղաքացի

Հրդեհ Էջմիածնի բնակարաններից մեկում. տարհանվել է 11 քաղաքացի

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 07։11-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 45ա շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի բնակարաններց մեկի հյուրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:36-ին, մարվել՝ 07:45-ին: Մասամբ այրվել են հյուրասենյակի (մոտ 55 քմ) գույքը և կենցաղային իրեի։ Փրկարարները տարհանել են 11 բնակչի:

Շտապօգնության աշխատակիցները հրդեհի հետևանքով տուժած Բ. Ա.-ին (ծնված 2005 թ․) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում