Օրը՝ 60 վայրկյանում | 27.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Տվյալ պահին գլխավոր հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում. Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Մինչ աշխարհը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը, Արցախի հայ բնակչությունը գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ. դեսպան Մկրտչյան:

ԿԽՄԿ-ի՝ Արցախ հասցրած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը. Արցախի ԱՆ:

Լաչինի միջանցքի փակման թեմայով ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի զեկույցը կներկայացվի մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին:

Արևմտյան երկրները շուտով կկորցնեն համաշխարհային տնտեսությունը ղեկավարելու իրենց կարողությունը. Լավրով:

Ռուսաստանը կավելացնի Ադրբեջան գազի մատակարարման ծավալը. Նովակ:

Կատալոնիայի ղեկավարը հույս ունի՝ հաջորդ տարի առաջընթացի հասնել տարածաշրջանի ինքնորոշման հանրաքվեի հարցում:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ երկրում մոտ 9 միլիոն մարդ չունի էլեկտրաէներգիա:

2023 թ. հունվարի 18-ին Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն. Ղալիբաֆ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում