Օրը՝ 60 վայրկյանում | 26.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից. ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության։ Շրջափակված Ստեփանակերտում անցկացվել է բազմահազարանոց հանրահավաք:

ԿԽՄԿ-ն Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ` մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք։

Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. Գալուզին։

Թբիլիսին ցանկանում է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործում. Շալվա Պապուաշվիլի։

Ադրբեջանական դպրոցներում բացահայտ հայատյացության քարոզչություն է իրականացվում. BBC։

Վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական  գագաթնաժողովին:

Զելենսկու գրասենյակը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել աջակցությունն Ուկրաինային։

Դեկտեմբերի 19-25-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Առողջացել է 46 բուժառու, գրանցվել է մահվան 2 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում