ԳԳոհար Սարգսյան

Շարունակվում են Գյումրու «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման աշխատանքները

Շարունակվում են Գյումրու «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման աշխատանքները

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի` 886 596 367 ՀՀ դրամ ներդրմամբ շարունակվում են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման աշխատանքները։

 

7,2 հեկտար տարածքի բարեկարգման նախագիծը մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին է տրամադրվել Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից։
 
Կառավարություն-համայնք-հիմնադրամ բարեկամությունը կյանք է տալու «Բարեկամության» այգուն։
 

 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվում են հողային և բարեկարգման աշխատանքներ, որի արժեքը 900 մլն դրամ է: Նախագծային, ինչպես նաև մյուս աշխատանքներն իրականացվելու են ՏՈՒՖ հիմնադրամի կողմից, որով ավարտին կհասցվի զբոսայգու կառուցումը: Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12 մլն դոլար է, 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի, գործընկեր կազմակերպությունների և մի շարք բարերարների կողմից։
 

 

Այգու շինարարության մի մասն իրականացվել է արդեն, դրանք դեռ ընթացքի մեջ են։ 2023-ի աշնանը զբոսայգին շահագործման կհանձնվի ամբողջությամբ։
 
Այգում կլինեն վերնիսաժի տաղավարներ, այգեգործության դպրոցը, որն առաջինն է Հայաստանում, մանկական, սպորտային խաղահրապարակներ, սքեյթ պարկ:
 

 

«Բարեկամություն» զբոսայգին կխթանի Գյումրու զբոսաշրջության զարգացմանը, կդառնա առաջին ժամանակակից կանաչապատ տարածքը Հայաստանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում