ՄՄարիա Գաբրիելյան

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ 4 ամսական երեխան տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ 4 ամսական երեխան տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։
 
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։
 
«Լուրեր»-ին պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ հնարավորության դեպքում պատրաստ են կազմակերպել նաև հրատապ բուժօգնության կարիք ունեցող մյուս հիվանդների տեղափոխումը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, կողմերի համաձայնությամբ, նաև որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում