ԱԱրսեն Մկրտչյան

Վանաձորի ԲԿ-ի ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի

Վանաձորի ԲԿ-ի ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի և «Ազնավուր հիմնադրամի» օժանդակությամբ Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով, հայտնում են առողջապահության նախարարությունից:

 

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի միջև առողջապահության նախարարությունում կնքվել է համագործակցության հուշագիր: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել լաբորատոր և ախտորոշիչ յոթ սարք:

 

Արդյունքում` մարզային բժշկկան կենտրոնում հնարավոր կլինի իրականացնել հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություններ: Ծրագրի իրականացումը կնպաստի մարզերում վիրաբուժության, օնկովիրաբուժության և էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված նմանօրինակ գործակցությունը: «Մեզ համար պատիվ է, որ կարողանալու ենք միասնական ջանքերով մեր ժողովրդին մի քայլ ևս մոտեցնելու որակյալ բժշկական օգնությանը: Ծրագրի շրջանակներում ձեռք բերվելիք լաբորատոր սարքավորումները կարևոր ներդրում են մարզային բժշկական կենտրոնի զարգացման համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ու ավելացրել, որ ամեն բան արվում է Հայաստանի բոլոր բնակավայրերի համար հավասար հնարավորություններ, հասանելի առողջապահություն ստեղծելու նպատակով:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում