ԳԳոհար Սարգսյան

Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցի երեխաները Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնում դիտել են «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումը

Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցի երեխաները Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնում դիտել են «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումը

Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ այսօր Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցի մանուկները հնարավորություն են ունեցել կտրվել առօրյա իրողություններից ու Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումը։

Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում: 

Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։   

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում