ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է սահմանամերձ Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոց, ծանոթացել առկա խնդիրներին

ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է սահմանամերձ Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոց, ծանոթացել առկա խնդիրներին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է Կապան համայնքի սահմանամերձ Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոց:

«Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելով մեր խնդրանքը, ներառել էր դպրոցը վերանորոգվող դպրոցների ցանկում, ինչը շատ կարևոր է հրատապ խնդիրների լուծման տեսանկյունից:

Այցիս ընթացքում ծանոթացա առկա խնդիրներին և արձանագրեցի դպրոցի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը կրթական գործընթացների պատշաճ կազմակերպման համար:

Առաջիկայում մասնավորի հետ համագործակցությամբ կփորձենք լուծել տեխնիկական վերազինման խնդիրը»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում