Օրը՝ 60 վայրկյանում | 16.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է:

Արմեն Գրիգորյանը շվեդ պաշտոնյաներին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը:

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Լաչինի միջանցքի իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար. Ալեն Սիմոնյանը՝ Լին Թրեյսիին:

Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է ԼՂ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը և ամերիկացի գործիչները պահանջում են պատժել Ադրբեջանին:

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի. Սամանթա Փաուեր:

Մևլութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառելու թուրքական ընկերությունների դեմ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար. ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող։

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը:

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները համաձայնել են Խորվաթիան ներառել Շենգենյան գոտում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում