ԼԼիլիթ Ասատրյան

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել` ՀՀ ներկայացրած պահանջի վերաբերյալ պատասխան ուղարկելու

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել` ՀՀ ներկայացրած պահանջի վերաբերյալ պատասխան ուղարկելու

Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16.00-ն (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:

Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում