ԼԼիլիթ Ասատրյան

Ներկա պահին առաջին բուժօգնության դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա. Արցախի առողջապահության նախարարություն

Ներկա պահին առաջին բուժօգնության դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա. Արցախի առողջապահության նախարարություն

Արցախի առողջապահության նախարարության կողմից հատկացվել են Արցախի առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020 թ․ դեկտեմբեր ամսվա և 2023 թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները.

  • բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ.

  • շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ.

  • սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ.

  • հոգեկան հիվանդության դեղամիջոցներ.

  • էպիլեպսիայի դեղամիջոցներ.

  • խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց.

  • պարբերական հիվանդության դեղամիջոց.

  • չարորակ նորագոյացության դեղամիջոցներ:

Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա, բայց անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին:

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում