ՄՄարիա Գաբրիելյան

Տավուշում կասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրությունը

Տավուշում կասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սոս Ղարախանյանի՝ մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Տավուշի մարզ, գ. Կողբ):

Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքում պարզվել է, որ տվյալ անհատ ձեռնարկատերը չի պահպանել «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, այն է՝ գործունեությունը կազմակերպել է իր տան խոհանոցում, որտեղ չկան բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, անձնակազմի համար հանդերձարան ու լվացարան,

հնարավոր չէ ապահովել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը:

Խոհանոցում պահվել են սննդամթերքի արտադրության (պատրաստման) ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, իսկ կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն այնպես, որպեսզի բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը:

Տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում