ՄՄարո Թարվերդյան

Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի գրասենյակի առջև անժամկետ նստացույց է սկսել

Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի գրասենյակի առջև անժամկետ նստացույց է սկսել

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է՝ անժամկետ նստացույց ու շարժում են սկսում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև:

 
Այս մասին տեղեկանում ենք Բեգլարյանի Ֆեյսբուքի էջից:
 
1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ.
 
2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով.
 
3. Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ:

 

Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում՝
 
4. Դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից և ամեն մեկն իր չափով ու ձևով նպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման սուրբ գործին.
 
5. Տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ՝ և՛ առանձին, և՛ ՄԱԿ-ի ձևաչափով.
 
6. Բոլոր հնարավոր տեղերում խոսել ու գրել Արցախի կարևորության ու ներկա կարիքի մասին՝ և՛ հայերենով, և՛ օտար լեզուներով.
 
7. Ով կարող է միանալ նստացույցին կամ բողոքի այլ գործողությունների, թող միանա, քանի որ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի մեծ զրկանքներ են կրում հիմա.

 

Սփյուռքի մեր հայրենակիցներին Բեգլարյանը կոչ է անում իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության և Ադրբեջանին սանձելու համար, իրազեկման արշավներ մեկնարկել՝ ուղղված օտար հասարակություններին ու լրատվամիջոցներին Արցախի հայության կարիքները ու ադրբեջանական հանցագործությունները ներկայացնելուն:

 

«Արցախը ամբողջ հայության անզիջում արժեքն է, և այս պայքարն էլ բոլորինս է»,- ասված է Բեգլարյանի Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում