ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանական շրջափակման պատճառով բուժօգնության կարիք ունեցող հիվանդները չեն կարողացել հասնել «Զվարթնոց» օդանավակայան

Ադրբեջանական շրջափակման պատճառով բուժօգնության կարիք ունեցող հիվանդները չեն կարողացել հասնել «Զվարթնոց» օդանավակայան

Արցախը Հայաստանին կապող միակ երթուղին Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով արդեն երկրորդ օրն է՝ չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները: Այս մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Բազմաթիվ քաղաքացիներ գնված տոմսեր ունեն դեպի Երևան, Հայաստանի այլ մարզեր: Ստեփանակերտ-Երևան իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների խափանման հետևանքով ճանապարհին մնացած շուրջ 100 ուղևորի Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, ժամանակավոր տեղավորել են Ստեփանակերտի և Գորիսի հյուրանոցներում ու հյուրատներում։

Ադրբեջանական շրջափակման պատճառով քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները, չեն կարողացել հասնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ արտերկիր մեկնելու նպատակով:

Միջազգային թռիչքները շարունակվում են իրականացվել առանց Արցախի քաղաքացիների:

Արցախի Հանրապետության միակ օդանավակայանը նույնպես չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում