ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18:10-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին արգելափակել է 25 ավտոմեքենա, ինչի հետևանքով ճանապարահատվածում առաջացել է խցանում (կուտակվել է մոտ 320 ավտոմեքենա):

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա․ երթևեկությունը վերականգնվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում