ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում սննդային թունավորմամբ հոսպիտալացված 26 երեխայից բուժում են ստանում 2-ը

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում սննդային թունավորմամբ հոսպիտալացված 26 երեխայից բուժում  են ստանում 2-ը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում և այլ բժշկական հաստատություններ էին դիմել անչափահասներ՝ սննդային թունավորման ախտանիշներով: 

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ «Արևիկ» բուժմիավորում է տեղափոխվել մինչև 5 տարեկան 26 երեխա:  Ախտորոշվել է սուր գաստրիտ: Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:

Դեկտեմբերի 8-ի ժամը 10:30 դրությամբ «Արևիկում» շարունակում է բուժում ստանալ 2 երեխա: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար:
 
Բոլոր երեխաները օգտագործել են նույն կաթնամթերքը, որի վաճառքը ժամանակավոր դադարեցվել է և նմուշառումներ են իրականացվել:

Արցախի իրավապահ մարմինների կողմից Արցախի քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում