ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարները Տաթև-Շինուհայր ճանապարհին արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա

Փրկարարները Տաթև-Շինուհայր ճանապարհին արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Տաթև-Շինուհայր ավտոճանապարհից, արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա:

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում