Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա։
Սյունիքի մարզում 100 ավտոմեքենա է արգելափակվել

Բաժիններ
Դիտումներ1530









