ԼԼիլիթ Ասատրյան

Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցվում է ևս երկու շենք. «Հայաստան» հիմնադրամ

Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցվում է ևս երկու շենք.  «Հայաստան» հիմնադրամ
1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո (1993-1998 թթ.) «Հայաստան» համահայկական հիմնադրամն աղետի գոտում` Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, 550 ընտանիքի ապահովել է բնակարաններով՝ կառուցելով ընդհանուր 36 բնակելի շենք և 24 տուն: Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
 
«2016–2019 թթ. հիմնադրամը բնակարանով է ապահովել ավելի քան 40 ընտանիքի, իսկ առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցած 2 բազմաբնակարան շենքերը և մանկապարտեզը, այդկերպ բնակարանամուտ կտոնի 36 ընտանիք:
 
Ներկայումս Մուշ-2 թաղամասում կառուցվում է ևս երկու շենք՝ նախատեսված շուրջ 60 ընտանիքի համար»,- նշված է գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում