ԼԼիլիթ Ասատրյան

Նազելի Բաղդասարյանը կարևորել է անհարկի բացակայությունների և դպրոցներում դրամահավաքության բացառումը

Նազելի Բաղդասարյանը կարևորել է անհարկի բացակայությունների և դպրոցներում դրամահավաքության բացառումը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել մարզի մի շարք դպրոցներում։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

 
Нет описания фото.
 
«Շրջայցի ժամանակ Նազելի Բաղդասարյանը կարևորել է դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը, անհարկի բացակայությունների, ինչպես նաև դպրոցներում ամանորյա տոներին ընդառաջ դրամահավաքության բացառումը։
 
Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении
 

Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում է եղել, որտեղ սովորում է 767 աշակերտ։

 
Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении
 
Մարզպետը շրջել է դպրոցում, ուսուցչական և աշակերտական կազմին հորդորել լինել առավել զգոն՝ տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով։ Մարզպետը հետաքրքրվել է նաև աշակերտների հաճախելիության ցուցանիշներով։
 
Возможно, это изображение 12 человек, люди стоят, люди сидят и в помещении
 

Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում Նազելի Բաղդասարյանը ծանոթացել է Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Շուրջ 15 մլն 640 հազար դրամի սահմաններում փոխվելու են դպրոցի շենքի պատուհանները։ Մարզպետը շինարարին հորդորել է աշխատանքներն իրականացնել որակով և տեղավորվել նախատեսված ժամկետներում։

 
Возможно, это изображение 4 человека, люди стоят и костюм
 
Կարևորելով դպրոցներում կրթական որակի բարձրացումը, ինչպես նաև դասապրոցեսի արդյունավետ ու որակով կազմակերպումը՝ մարզպետը անդրադարձ է կատարել դպրոցի շուրջ քաղաքացիների կողմից հնչած բողոքներին, որի առնչությամբ տնօրենը տվել է պարզաբանումներ։
 
Возможно, это изображение 14 человек, ребенок, люди стоят, люди сидят и в помещении
 

Պատասխանատուներն այցելել են նաև Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց, անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով 28 մլն 372 հազար դրամի շրջանակներում, դպրոցի շենքի պատուհաններն ու դռները փոխարինվելու են նորերով, փոխվելու է նաև դպրոցի մուտքի դուռը։

 
Возможно, это изображение 4 человека и люди стоят
 
Խոսելով ծրագրի կարևորության մասին՝ մարզպետը նշել է, որ հարկավոր է իսկապես գնահատել առաջնահերթ կարիքները, որպեսզի իրականացվող աշխատանքներն ինքնանպատակ չլինեն և Կառավարության կողմից տրամադրվող ցանկացած լումա ծառայի նպատակին։
 

Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցում Նազելի Բաղդասարյանին զեկուցվել է, որ 11 մլն 703 հազար դրամի սահմաններում իրականացվելու են դպրոցի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքներ, փոխարինվելու են դպրոցի դռներն ու պատուհանները։

 

Նշենք, որ Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում սկսվել են մարզի 22 դպրոցի տանիքների վերանորոգման, ներքին հարդարման, դռների, պատուհանների փոխարինման աշխատանքները` 531 մլն դրամ ընդհանուր գումարով»,- նշված է գրառման մեջ։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում