Օրը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր. ԱԱԾ։

Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

Եռակողմ փաստաթղթերը կայուն հիմք են բոլոր խնդիրների կարգավորման համար. Լավրով:

Անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված սադրանքի 2 դեպք է գրանցվել Շուշիի և Մարտակերտի շրջաններում։

Զալցբուրգի համալսարանի hայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը։

Մակրոնն Ուկրաինայում հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը համարում է բանակցությունները։

Օլաֆ Շոլցն ուսումնասիրում է Պուտինի բնավորությունն ու տրամաբանությունը՝ կարդալով նրա մասին գրքեր. Spiegel։

Ֆրանսիան և արևմտյան մյուս պետությունները չեն ցանկանում ոչնչացնել Ռուսաստանը․Մակրոն։

Իրանը կարող է վերանայել հիջաբի պարտադիր կրման մասին օրենքը։

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք: Առողջացել է 113 բուժառու, գրանցվել է մահվան 2 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում