ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում՝ ասված է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

«Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին՝ այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների­ն՝ անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Միջադեպի վերաբերյալ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում