Դեկտեմբեր 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի և Ատրպէյճանի միջև յարաբերութիւններու կարգաւորումը չի կրնար և պէտք չէ կապուած ըլլայ Արցախի կարգավիճակին հետ. Արցախի Արտաքին գործոց նախարարութիւն:

Ատրպէյճանի շարունակական յարձակումները մարտահրաւէր են խաղաղութեան և կայունութեան հաստատման միջազգային ջանքերուն. Միրզոյեան:

Արտաքին գործոց  նախարարը գանատացի գործընկերոջ հետ հանդիպման ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածքէն Ատրպէյճանի զօրքերը դուրս բերելու կարևորութիւնը:

Եւրամիութիւնը կը շարունակէ աջակցիլ Երևանի և Պաքուի խաղաղ բանակցութիւններուն. Պորէլ:

Գրիգորեան Ռիքըրին ներկայացուց ռազմագերիներու և անհետ կորսուածներու ընտանիքներուն  խնդիրները:

Արցախի ժողովուրդի իրաւունքներու և անվտանգութեան հարցը կրնայ լուծում ստանալ Պաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցութիւններու միջոցով. Ռուբինեան:

Հանդուրժելի չէ Հայաստանի նկատմամբ տեղի ունեցողը. սպանացի պատգամաւոր Ճօն Ինարիթու:

Լեմքինի ինստիտուտը կոչ ըրաւ միջազգային հանրութեան Ֆրանսայի Ազգային ժողովի օրինակին հետևիլ:

Պայտըն և Մաքրոն քննարկած են Ուքրանիոյ հարցը և առևտրական-տնտեսական յարաբերութիւնները:

Ոչ ոք պէտք չէ խաղաղութիւն պարտադրէ Քիևին. Մաքրոն

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում