Նոյեմբեր 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճանի Զինուած ուժերը կրակած են հայկական դիրքերու ուղղութեամբ. թշնամին կիրառած է նաև ականանետ։

Ատրպէյճան հրադադարը խախտեց, խախտման մասին հաղորդուած է Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեան. Արցախի Պաշտպանութեան նախարարութիւն։

Արտաքին գործոց նախարարի տեղակալը Նիւ Զելանտայի դեսպանին ներկայացուցած է  Հայաստանի ինքնիշխան տարածքի դէմ յարձակումի հետևանքները։

Մենք կ՛ուզենք, որ Հայաստան և Ատրպէյճան կարելիին չափ շուտ խաղաղութեան համաձայնագիր կնքեն. Քարփենթըր։

Մհեր Գրիգորեանի և Եւրոպական պանքի տնօրէնին հանդիպման կարևոր նկատուած է Սիսիան-Քաջարան ճամբու հատուածը կառուցելու նախապատրաստութիւնը։

Լիլիթ Մակունց և Ամերիկայի սենաթոր Պիլ Քեսըտին քննարկած ենտարածաշրջանային անվտանգութեան վերաբերող խնդիրներ։

Հնդկաստանի հետ յարաբերութիւններու խորացումը Հայաստանի Արտաքին քաղաքականութեան առաջին խնդիրներէն է. Արտաքին գործոց նախարարի տեղակալ։

Շոլց հրաժարած է Ուքրանիա ուղարկել հակաօդային պաշտպանութեան համակարգեր։

Մենք կը վերահսկենք Քիևին տրամադրուող օգնութիւնը. Սպիտակ տուն:

Ուքրանիան վերականգնելու համար անհրաժեշտ է աւելի քան 1 թրիլիոն տոլար. Զելենսքի։

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում