ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Արցախի նախագահը ծաղիկներ է դրել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Արցախի նախագահը ծաղիկներ է դրել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ներքին գործերի նախարարություն և մասնակցել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր ժողովին:

Նախագահը ծաղիկներ է դրել նախարարության տարածքում գտնվող զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև երկրի ղեկավարը մեդալներ ու կոչումներ է հանձնել Արցախի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողների՝ միաժամանակ ընդգծելով, որ հետպատերազմյան մարտահրավերների հաղթահարման, ներքին անվտանգության և օրինականության ապահովման գործում մեծ է կառույցի դերակատարումն ու ներդրումը:

Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել զոհված ոստիկանների հարազատներին՝ նշելով, որ նրանց դաստիարակած հերոս զավակների շնորհիվ մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար:

Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Երկրի ղեկավարին ուղեկցել են պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում