ԳԳոհար Սարգսյան

Պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ՝ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով

Պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ՝ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով

Նոյեմբերի 15-27-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ։

Իշխանասար-Նորավան-Աղիտու-Վաղատին բնակավայրերի տեղամասում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ։ Տեղամասն ամբողջությամբ մաքրվել և հանձնվել է ճանապարհի շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպության ներկայացուցիչներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում